ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2016 թվականի N 814-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 6 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
2016 թվականի սեպտեմբերի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) մեկնող դիտորդական առաքելության
Կ. Գասպարյան | - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու (համաձայնությամբ) | |
Ս. Եղիազարյան | - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ (համաձայնությամբ) | |
Լ. Հակոբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության երկրորդ քարտուղար | |
Հ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության կցորդ | |
Թ. Հովնանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար | |
Վ. Բիյագով |
- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ) | |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ (համաձայնությամբ) | |
Հ. Սարգսյան |
- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) | |
Տ. Գևորգյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության կրտսեր մասնագետ (համաձայնությամբ) | |
Լ. Հովհաննիսյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 8 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ռ. Սաֆրաստյան |
- ՀՀ հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Գ. Բադիրյան |
- ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ց ա ն կ
յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերի
Գործունեության/տեղափոխման ծախսեր |
Եվրո |
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր) |
50 |
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար՝ ՀՀ կառավարության կողմից |
755 |
Վարորդ/ավտոմեքենա (40 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) |
200 |
Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար |
2605 |
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար |
3360 |
Տոմսի արժեքը յուրաքանչյուր դիտորդի համար |
200.000 դրամ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |