|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Արտադրանքի (արտադրատեսակների), որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ցանկի հաստատման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշման մեջ կատարել փոփոխություններ` հավելվածին համապատասխան:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիկոլեգիայի 2016 թվականի փետրվարի 9–ի թիվ 18 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ «համապատասխանության գնահատման (հավաստման) մասին» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մասին» բառերով:
2. Նախաբանում ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին» բառերով:
3. Առաջին կետում «համապատասխանության գնահատման (հավաստման) մասին» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մասին» բառերով:
4. Նշված որոշմամբ հաստատված՝ արտադրանքի (արտադրատեսակների), որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ցանկում ՝
ա) անվանման մեջ «համապատասխանության գնահատման (հավաստման) մասին» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մասին» բառերով.
բ) 2-րդ վանդակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
գ) 2-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Երեխաների մարմնի քաշն իրենց վրա կրող խաղալիքներ, այդ թվում՝ եռանիվ հեծանիվներ, ինքնաշարժեր, ոտնակով ավտոմոբիլներ, քայլակներ և նույնանման խաղալիքներ անիվների վրա, սայլակներ տիկնիկների համար |
9403 70 000 2 9403 70 000 3 9503 00 100 |
համապատասխանության սերտիֆիկատ -». |
դ) 1-ին ծանոթագրության մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով:
Հրապարակվել է կայքում 04 մայիսի 2016 թվական: