Գլխավոր տեղեկություն
Номер
N 826-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2016
Дата вступления в силу
09.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2016 թվականի N 826-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր, փուլ 2- Ենթածրագիր 1» վարկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծով, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
սեպտեմբերի 8-ի N 826-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

 

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

 

Մ. Սողոմոնյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

 

Հ. Հարությունյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ

 

Վ. Մարտիրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետ

Ա. Մարության

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ - վարչության պետի տեղակալ

 

Հ. Եսայան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ - վարչության պետի տեղակալ

 

Հ. Գասպարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

 

Տ. Միքայելյան

  

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ

 

Դ. Լեոնիդի

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան