Գլխավոր տեղեկություն
Номер
N 1134-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.16/82(1262).1 Հոդ.1094.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2016
Дата вступления в силу
01.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 1134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքի հիման վրա ստեղծված անկախ մարմիններն իրենց կողմից մշակված օրենքների նախագծերի հանրային քննարկումները կազմակերպում և իրականացնում են սույն որոշմամբ սահմանված կարգով:».

2) 7-րդ կետը «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ՝ միասնական կայք)» բառերով.

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմինը միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր և իր կայքում տեղադրում է միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին:».

4) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ կետերով.

«8.1. Նախագիծ մշակող մարմինը դիմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ միասնական կայքում գրանցվելու համար մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու նպատակով: Մուտքի անունը և գաղտնաբառը տրամադրվում է դիմելուց հետո հնգօրյա ժամկետում:

8.2. Նախագիծ մշակող մարմինը սույն կարգի 8.1-ին կետում նշված դիմումի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում այն անձի տվյալները` անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից մշակված նախագծի տեղադրումը միասնական կայքում:

8.3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը համակարգում է միասնական կայքի աշխատանքները և իրականացնում է մշտադիտարկում:».

5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ միասնական կայքում կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ նախապես գրանցվելով՝ նշելով անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, ցանկության դեպքում՝ բնակության հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում՝ առցանց լրացման եղանակով: Առաջարկությունները կարող են ուղարկվել նախագիծը մշակող մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին, ինչպես նաև գրավոր ներկայացվել նախագիծը մշակող մարմին:».

6) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով.

«9.1. Սույն կարգի 9-րդ կետում նշված առաջարկություններն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, նախագիծը մշակող մարմնի կողմից հաստատվում են միասնական կայքում երևալու համար՝ բացառությամբ պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ գրավոր ներկայացված առաջարկությունների, որոնք նախագիծը մշակող մարմնի համապատասխան աշխատողի կողմից պետք է լրացվեն միասնական կայքի ադմինիստրատիվ մասն ապահովող համակարգի համապատասխան բաժնում՝ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9.2. Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները նախագիծը մշակող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում:

9.3. Միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը և վերջինիս վերաբերյալ ստացված առաջարկություններն արխիվացվում են նախագիծը մշակող մարմնի արխիվում՝ նախագիծը միասնական կայքում տեղադրելուց մեկ տարի հետո:».

7) 10-րդ կետը «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «և միասնական կայքում» բառերով.

8) 14-րդ կետում «նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում» բառերը փոխարինել «միասնական կայքում» բառերով:

2. Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակող պետական կառավարման մարմինները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը՝ միասնական կայքում գրանցվելու համար մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու նպատակով:

3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակող պետական կառավարման մարմինները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում պետք է իրենց պաշտոնական կայքէջում տեղադրեն միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովեն իրենց կայքերի ավտոմատացված միացումը միասնական կայքին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. նոյեմբերի 11
Երևան