Գլխավոր տեղեկություն
Номер
N 1114-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.11.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2016
Дата вступления в силу
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2016 թվականի N 1114-Ա

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ` ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տնօրենների խորհրդի 111-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 17-20-ը Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Անանյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 25

Երևան