Գլխավոր տեղեկություն
Номер
N 296-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2016-22.07.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.11.15/23(566) Հոդ.301
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
02.11.2016
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
02.11.2016
Дата вступления в силу
25.11.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016363

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 296-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 97-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման, ոռոգման ջրամատակարարման լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող կամ լիցենզիա ունեցող, ինչպես նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրամատակարարման ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխանաբար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման սակագների (այսուհետ` Սակագներ) սահմանման ու վերանայման գործընթացը:

2. Սույն կարգը չի տարածվում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների, ինչպես նաև համայնքների, համայնքային բյուջետային հիմնարկների, ոչ առևտրային կազմակերպությունների և բացառապես սեփական կարիքների համար ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող անձանց վրա:

3. Սակագների սահմանման կամ վերանայման առնչությամբ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) և ոռոգման ջրամատակարարման ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (այսուհետ` Հայտ) սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

4. Սահմանված Սակագները կարող է վերանայվել ինչպես սույն կարգի 1-ին կետում նշված անձանց, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

5. Սահմանված Սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո, բացառությամբ`

1) ջրային ոլորտում իրականացվող գործունեության համար առաջին անգամ լիցենզիա ստացող անձի Սակագների, որոնք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետից.

2) Հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված լինելու դեպքի:

6. Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված Սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է Սակագների սահմանման վերաբերյալ նոր որոշում:

7. Սակագների սահմանման կամ վերանայման Հայտ ներկայացնող անձը (այսուհետ` Հայտատու) օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության հավաստիության համար:

 

2. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ‚ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

 

8. Սակագների սահմանման կամ վերանայման համար Հայտատուն համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով Հայտ է ներկայացնում Հանձնաժողով` երկու օրինակից, համաձայն սույն կարգի N 1 հավելվածով սահմանված փաստաթղթերի ցանկի: Հայտատուի կողմից սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևով կազմված հայտարարությունը հրապարակելու օրվա և Հայտը Հանձնաժողով մուտքագրելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 30 օրը: Հայտատուն սույն կետում նշված հայտարարությունը տեղադրում է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

9. Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը:

10. Հանձնաժողովը, Հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է Հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև Հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ավելի, քան դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

11. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության‚ եթե`

1) Հայտում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկատվություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

3) Հայտատուն սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները.

4) Հանձնաժողովը ուսումնասիրության չի ընդունել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման հայտը:

13. Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում այն պահպանվում է Հանձնաժողովում:

14. Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտատուն, հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, կարող է նոր Հայտով դիմել Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտատուն իրավունք ունի հղում կատարել նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե նոր Հայտի ներկայացման պահին դրանցում ներկայացված տվյալները չեն փոփոխվել:

15. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովը Հայտն ընդունում է ուսումնասիրության:

16. Սպառողների համար Սակագների սահմանման կամ վերանայման դեպքում.

1) հայտի ստուգման դրական արդյունքների մասին Հայտատուին տեղեկացնելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտը տեղադրվում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին ծանոթանալու Հայտին, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ.

2) Սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստում քննարկելու օրվանից առնվազն 6 աշխատանքային օր առաջ Սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին ծանոթանալու հաշվարկներին, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ:

17. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև Հայտով ներկայացված ցուցանիշները և տվյալները հիմնավորող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` նշելով ներկայացման ողջամիտ ժամկետ: Եթե խախտվում է լրացուցիչ տեղեկատվության և փաստաթղթերի ներկայացման համար Հանձնաժողովի գրությունում նշված ժամկետը, ապա սույն կարգի 19-րդ կետում սահմանված ժամկետը երկարաձգվում է ուշացված ժամանակահատվածի չափով:

18. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե մերժվել է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման հայտը:

19. Հայտն ուսումնասիրության ընդունելու դեպքում Հանձնաժողովը Սակագները սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և համապատասխան որոշում է կայացնում Հայտը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Սակագների սահմանման կամ վերանայման (դրանց մերժման) վերաբերյալ Հանձնաժողովի որոշման պատճենը Հայտատուին է հանձնվում օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սույն կարգի համաձայն կարող է վերանայել գործող Սակագները և սահմանել նոր Սակագներ`

1) ելնելով խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայություն մատուցող անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի.

2) եթե մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման արդյունքում ջրային ոլորտում գործունեության լիցենզիա ստացած անձի լիցենզիայի պայմաններում ըստ տարիների ամրագրվել են բազիսային Սակագները, դրանց ճշգրտման գործոնները, և տվյալ լիցենզավորված անձը իր լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետներում Հայտ չի ներկայացրել:

22. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Սակագների վերանայման գործընթաց ձեռնարկելու դեպքում`

1) նախապես այդ մասին գրավոր տեղեկացնում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայություն մատուցող անձին.

2) խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայություն մատուցող անձից կարող է պահանջել գործունեությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում հրապարակում է հաղորդագրություն Սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ, եթե վերանայվում են սպառողների համար սահմանված Սակագները.

4) Սակագների վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստում քննարկելու օրվանից առնվազն 6 աշխատանքային օր առաջ Սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին ծանոթանալու հաշվարկներին, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ, եթե վերանայվում են սպառողների համար սահմանված Սակագները:

23. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Սակագները վերանայում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայություն մատուցող անձին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ

 

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցող անձի համար, բացառությամբ սույն ցանկի 2-րդ կետով նախատեսված անձի`

1) Սակագների սահմանման կամ վերանայման դիմում` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում երկու հազարից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթերում Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ անձի մտադրության մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3) մատուցվող ծառայությունների Սակագների հաշվարկ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև 4-1-ի,

4) կանխատեսվող տարվա ջրային հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-1-ի,

5) շահագործվող պոմպակայանների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-2-ի:

2. Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման արդյունքում ջրային ոլորտում գործունեության լիցենզիա ստացած անձի համար, որի լիցենզիայի պայմաններում ըստ տարիների ամրագրվել են բազիսային Սակագները և դրանց ճշգրտման գործոնները`

1) Սակագների սահմանման կամ վերանայման դիմում` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում երկու հազարից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթերում Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ անձի մտադրության մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3) Մատուցվող ծառայությունների Սակագների հաշվարկ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև 4-2-ի, բացառությամբ առաջին անգամ Սակագների սահմանման հայտով դիմելու դեպքի,

4) Հաշվարկային տարվան նախորդող 12 ամիսներին փաստացի ջրամատակարարման ծավալների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-3-ի, բացառությամբ առաջին անգամ Սակագների սահմանման հայտով դիմելու դեպքի:

3. Ոռոգման ջրամատակարարում իրականացնող անձի համար`

1) Սակագների սահմանման կամ վերանայման դիմում` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում երկու հազարից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթերում Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ անձի մտադրության մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3) մատուցվող ծառայությունների Սակագների հաշվարկ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև 4-3-ի,

4) կանխատեսվող տարվա ջրային հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-4-ի,

5) ըստ մասնաճյուղերի պոմպակայանների շահագործման ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-5-ի,

6) շահագործվող ջրամբարների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-6-ի:

4. Սույն հավելվածի 1-3-րդ կետերով (բացառությամբ 2-րդ ենթակետերի) սահմանված ձևերով Հայտատուի կողմից Հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերը պետք է վավերացված լինեն լիազորված անձի ստորագրությամբ և Հայտատուի կնիքով (առկայության դեպքում):

 

 

Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ սահմանել (վերանայել)

........................................................................................................................................................................................................................

 (Հայտատուի անվանումը)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

 (մարզը, քաղաքը, բնակավայրը)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

............................................................................................................................................. Սակագները:

 (խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության

 մատուցման, ոռոգման ջրամատակարարման)

 

Առաջարկվող ջրամատակարարման Սակագինը` …………………………..:

Առաջարկվող ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման Սակագինը` …………………:

Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված հայտը պարունակում է ստույգ տեղեկատվություն և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր ու հաշվարկներ:

 

Դիմումին կցվում են`

(փաստաթղթերի անվանումը, օրինակների և էջերի քանակը)

 

1. ..............................................................................................................................................................

2. ..............................................................................................................................................................

3. ..............................................................................................................................................................

4. ..............................................................................................................................................................

5. ..............................................................................................................................................................

............................................................................................................................................................................................

 (Հայտատուի գտնվելու վայրը)

 

Հեռախոս` …................................... Ֆաքս` ................................................................................................

Էլեկտրոնային փոստ` .................................................................................................................................

..........................................................................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................................................................

 (Հայտատուի կոդը, պետական ռեգիստրում գրանցման համարը կամ հաշվառման համարը)

..........................................................................................................................................................................................................................

..........................................................................................................................................................................................................................

 (բանկային տվյալները)

............................................................................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................................................................

 (լիազորված անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

............................................................................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................................................................

 (ամսաթիվը, Հայտատուի կնիքը` առկայության դեպքում)

 

 

Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

..................................................................................................................................................................

........................................................................................................................................................................................................................

 (Հայտատուի անվանումը)

..................................................................................................................................................................

........................................................................................................................................................................................................................

 (մարզը, քաղաքը, բնակավայրը)

մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողով

..................................................................................................................................................................

............................................................................................................................................. Սակագների

 (խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման,

 ոռոգման ջրամատակարարման)

 

սահմանման (վերանայման) հայտով:

Գործող ջրամատակարարման Սակագինը` ...........................

Գործող ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) Սակագինը` ............................

Առաջարկվող ջրամատակարարման Սակագինը` ...................................

Առաջարկվող ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) Սակագինը` .................

..................................................................................................................................................................

........................................................................................................................................................................................................................

 (Հայտատուի գտնվելու վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

______________________________

/ անվանումը/

Հավելված N 4
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի
Ձև 4-1

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Անվանում

Չափի
միավոր

Ընդամենը

1.

Ջրաղբյուրներից վերցված և ցանցին տրված ջրի քանակը

մլն խմ

 

1)

ինքնահոս եղանակով

մլն խմ

 

2)

մեխանիկական եղանակով

մլն խմ

 

2.

Կորուստները

   

1)

բնեղեն արտահայտությամբ

մլն խմ

 

2)

տոկոսային արտահայտությամբ (տող 1-ի նկատմամբ)

%

 

3.

Սպառողին տրված ջրաքանակը, այդ թվում

մլն խմ

 

1)

բնակչություն

մլն խմ

 

2)

բյուջետային և բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններ

մլն խմ

 

3)

այլ սպառողներ

մլն խմ

 

4.

Ջրահեռացում (կեղտաջրերի մաքրում), այդ թվում

մլն խմ

 

1)

բնակչություն

մլն խմ

 

2)

բյուջետային և բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններ

մլն խմ

 

3)

այլ սպառողներ

մլն խմ

 

5.

Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացում (կեղտաջրերի մաքրում) իրականացնելու համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ընդամենը ծախսեր

այդ թվում՝

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար (տող 6(1)+տող 7(1)+տող 8(1)+տող 9(1)+տող 10(1)+տող 11(1)+տող

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար (տող 6(2)+տող 7(2)+տող 8(2)+տող 9(2)+տող 10(2)+տող 11(2)+տող

"-"

 

6.

Նյութական ծախսեր

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

7.

Նորոգման ծախսեր

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

8.

Հաշվարկներ աշխատակազմի հետ (աշխատավարձ)

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

3)

միջին ամսական աշխատավարձ

հազ. դրամ

 

4)

աշխատողների թվաքանակը

մարդ

 

9.

Էլեկտրաէներգիայի վճար

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

3)

Ջրաղբյուրներում տեղակայված պոմպերի ծախսած էլեկտրաէներգիա

մլն դրամ

 

4)

մլն կՎտժ

 

5)

Տնային պոմպերի ծախսած էլեկտրաէներգիա

մլն դրամ

 

6)

մլն կՎտժ

 

7)

Էլեկտրաէներգիայի այլ սպառում

մլն դրամ

 

8)

մլն կՎտժ

 

10.

Այլ ծախսեր

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

11.

Վարկի սպասարկում

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

12.

Բնապահպանական վճար

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

13.

Բնօգտագործման վճար

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

14.

Մաշվածություն

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

15.

Շահույթ

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

16.

Ընդամենը հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի)

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար (տող 5(1)+տող14(1)+տող15(1))

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար (տող 5(2)+տող 14(2)+տող 15(2))

"-"

 

17.

Ջրամատակարարման սակագին՝

   

1)

առանց ավելացված արժեքի հարկի (տող 16(1) ։ տող 3)

դրամ/խմ

 

2)

ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող 17(1) х 1,2)

դրամ/խմ

 

18.

Ջրահեռացման սակագին՝

   

1)

առանց ավելացված արժեքի հարկի (տող 16(2) ։ տող 4)

դրամ/խմ

 

2)

ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող 18(1) х 1,2)

դրամ/խմ

 

19.

Ընդամենը սակագին՝

   

1)

առանց ավելացված արժեքի հարկի (տող 17(1) + տող18(1))

դրամ/խմ

 

2)

ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող 19(1) х 1,2)

դրամ/խմ

 

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 4-2

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Ցուցանիշներ

Նշանակումներ

Չափի
միավոր

_____ հաշվարկային տարի

1.

Բազիսային սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

Tbi

դրամ/խմ

 

2.

Նախորդող տարիներից տվյալ հաշվարկային տարի տեղափոխված սակագնի մեծություն (առանց ավելացված արժեքի հարկի)

ΔT՛i

դրամ/խմ

 

3.

Բազիսային սակագնի սղաճով ճշգրտվող բաժնեմասը

ΔIb

%

 

4.

Բազիսային սակագնի էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ ճշգրտվող բաժնեմասը

ΔEPb

%

 

5.

Բազիսային սակագնի ճշգրտման չենթարկվող բաժնեմաս

ΔNAPb

%

 

6.

Մանրածախ ջրամատակարարման ծավալներով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

ΔTbi

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

Ti-1

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա համար ամրագրված մանրածախ ջրամատակարարման բազիսային ծավալ

Vb(i-1)

հազար խմ

 

3)

Հաշվարկային տարվան նախորդող 12 ամիսների համար սպառողներին մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալ

Vf(i-1)

հազար խմ

 

4)

Հաշվարկային տարվա համար ամրագրված մանրածախ ջրամատակարարման բազիսային ծավալը

Vbi

հազար խմ

 

5)

Մանրածախ ջրամատակարարման ծավալների տատանումներով պայմանավորված լիցենզավորված անձի և բաժանորդների միջև ռիսկերի բաշխումը հաշվի առնող գործակից

     

7.

Սղաճով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա համար սղաճով պայմանավորված ճշգրտման գործակից

KIi

   

2)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա համար սղաճով պայմանավորված ճշգրտման գործակից

KIi-1

   

3)

Բազիսային սակագնի ճշգրտման հայտի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա (աճողական` ընթացիկ տարվա սկզբից) սպառողական գների ինդեքս

IIi-1

   

8.

էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա համար էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված ճշգրտման գործակիցը

KEPi

   

2)

Հաշվարկային տարում ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված սակագներն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա հաշվարկված լիցենզավորված անձին մատակարարվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագին

EPi

դրամ/ կՎտժ

 

3)

Հաշվարկային (պայմանագրային) առաջին տարվա սկզբում գործող էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա հաշվարկված լիցենզավորված անձին մատակարարվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը

EPօ

դրամ/ կՎտժ

 

9.

Բոլոր գործոններով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունն՝ առանց ավելացված արժեքի հարկի (տող2+տող6+տող7+տող8)

 

դրամ/խմ

 

10.

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագինն՝ առանց ավելացված արժեքի հարկի (տող1+տող9)

Ti

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

11.

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագինը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող10 x 1.2)

Ti

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

 

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

 

դրամ/խմ

 

12.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրամատակարարման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T1wi

դրամ/խմ

 

13.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրամատակարարման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T1wi

դրամ/խմ

 

14.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրահեռացման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T2wi

դրամ/խմ

 

15.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրահեռացման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T2wi

դրամ/խմ

 

16.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T3wi

դրամ/խմ

 

17.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T3wi

դրամ/խմ

 

 

1. Սույն ձևով սահմանված ցուցանիշները լրացվում են՝ համաձայն Հանձնաժողովի կողմից Հայտատուին տրամադրված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանների:

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 4-3

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Անվանում

Չափի
միավոր

Ինքնահոս եղանակով

Մեխանիկական եղանակով

Ընդամենը

1.

Ջրաղբյուրներից վերցված և ցանցին տրված ջրի քանակը

մլն խմ

     

2.

Կորուստները

       

1)

բնեղեն արտահայտությամբ

մլն խմ

     

2)

տոկոսային արտահայտությամբ ((տող 1-ի նկատմամբ)

%

     

3.

Սպառողին տրված ջրաքանակը, այդ թվում՝

մլն խմ

     

1)

ջրօգտագործողների ընկերություներ և ջրօգտագործողների ընկերությունների միություններ

մլն խմ

     

2)

այլ սպառողներ

մլն խմ

     

4.

Ոռոգման ջրի մատակարարում իրականացնելու համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ընդամենը ծախսեր, այդ թվում՝

մլն դրամ

     

1)

Նյութական ծախսեր

մլն դրամ

     

2)

Նորոգման ծախսեր

մլն դրամ

     

3)

Հաստիքային անձնակազմի աշխատավարձը

մլն դրամ

     

ա)

միջին ամսական աշխատավարձ

հազ. դրամ

     

բ)

աշխատողների միջին թվաքանակը

մարդ

     

4)

Էլեկտրաէներգիայի վճար

մլն դրամ

     

ա)

ջրաղբյուրներում տեղակայված պոմպերի ծախսած էլեկտրաէներգիա

մլն դրամ

     

մլն կՎտժ

     

բ)

էլեկտրաէներգիայի այլ սպառում

մլն դրամ

     

մլն կՎտժ

     

5)

Այլ ծախսեր

մլն դրամ

     

6)

Վարկի սպասարկում

մլն դրամ

     

7)

Ռեսուրսավճար

մլն դրամ

     

5.

Մաշվածություն

մլն դրամ

     

6.

Շահույթ

մլն դրամ

     

7.

Ընդամենը հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 4+տող 5+տող 6)

մլն դրամ

     

8.

Սակագին՝

       

1)

առանց ավելացված արժեքի հարկի (տող 7 ։ տող 3)

դրամ/խմ

     

2)

ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող 8(1) x 1,2)

դրամ/խմ

     

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/ անվանումը/

Հավելված N 5
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի

Ձև 5-1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐՎԱ ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Անվանում

Չափի
միավոր

Ընդամենը

1.

ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՋՈՒՐ, ընդամենը
այդ թվում՝

հազ խմ

 

1)

ինքնահոս եղանակով

- " -

 

2)

մեխանիկական եղանակով

- " -

 

2.

Ջրաղբյուրներից վերցվող ջուր, այդ թվում՝

հազ խմ

 

1)

ինքնահոս եղանակով

- " -

 

2)

մեխանիկական եղանակով

- " -

 

3.

այլ ընկերություններից գնվող ջուր, այդ թվում՝

հազ խմ

 

1)

 

- " -

 

2)

 

- " -

 

4.

ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ, ընդամենը

հազ խմ

 

1)

Կորուստները տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

 

2)

այդ թվում՝

կորուստները (ջրաղբյուր-մասնաճյուղ) ջրատարներում

հազ խմ

 

ա)

կորուստները (ջրաղբյուր-մասնաճյուղ) տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

 

3)

կորուստները մասնաճյուղերում

հազ խմ

 

ա)

մասնաճյուղերի կորուստները տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

 

5.

ՋՐԻ ՍՊԱՌՈՒՄ, ընդամենը (տող 1-տող 4)
այդ թվում՝

հազ խմ

 

1)

Սպառողներին վաճառվող ջուր

հազ խմ

 

2)

Սեփական կարիքների համար օգտագործվող ջուր

հազ խմ

 

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Պոմպակայանի

(ջրաղբյուրի)

անվանումը

Ջրատարի
անվանումը
(համարը)

Մատակարարված
ջրի քանակը
(հազ խմ)

Էլեկտրաէներգիայի ծախսը
(հազ կՎտժ)

Պոմպակայանի էլեկտրաէներգիայի
տեսակարար ծախսը
(կվտժ/խմ)

Պոմպակայանի աշխատաժամերը

փաստացի

հաշվարկային

փաստացի

հաշվարկային

1.

               
             
             
             

2.

               
             
             
             

3.

               
             
             
             

4.

               
             
             
             
 

ԸՆԴԱՄԵՆԸ

Ներմուծեք նկարագրությունը_1615     Ներմուծեք նկարագրությունը_1615 Ներմուծեք նկարագրությունը_1615 Ներմուծեք նկարագրությունը_1615 Ներմուծեք նկարագրությունը_1615

1. Սույն ձևի պոմպակայանի էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսի հաշվարկային մեծությունը լրացվում է համաձայն W = H / 367 x ղ պոմպ x ղ շարժ հաշվարկի, որտեղ H -ը՝ մանոմետրական ճնշումն է (մ), ղպոմպ-ը՝ պոմպի օգտակար գործողության գործակիցն է, ղ շարժ -ը՝ շարժիչի օգտակար գործողության գործակիցն է։

 2. Սույն ձևի պոմպակայանի աշխատաժամերի հաշվարկային մեծությունը լրացվում է համաձայն Tդր =ΣQ/ (3600 x Q) հաշվարկի, որտեղ ΣQ - ն՝ փաստացի մղված ջրաքանակն է (խմ), Q -ն՝ պոմպի (պոմպերի) հաշվարկային ելքը (խմ/ժ)։

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-3

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ 12 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՓԱՍՏԱՑԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ամիսներ

ԸՆԴԱՄՆԵԸ
Ջրամատակարարում
(հազար մ3)

Սեփական կարիքների
համար օգտագործված
ջրի ծավալ
(հազար մ3)

Մեծածախ ջրամատակարարման ծավալ
(հազար մ3)

Մանրածախ ջրամատակարարման ծավալ
(հազար մ3)

1.

Հունվար

       

2.

Փետրվար

       

3.

Մարտ

       

4.

Ապրիլ

       

5.

Մայիս

       

6.

Հունիս

       

7.

Հուլիս

       

8.

Օգոստոս

       

9.

Սեպտեմբեր

       

10.

Հոկտեմբեր

       

11.

Նոյեմբեր

       

12.

Դեկտեմբեր

       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

       

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-4

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐՎԱ ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

Անվանում

Չափի միավոր

Ընդամենը

այդ թվում՝ ըստ մասնաճյուղերի

……….

……….

……….

……….

1.

Ընդամենը ջրառ, այդ թվում՝

մլն խմ

         

1)

մեխանիկական եղանակով

_ ,, _

         

2)

ինքնահոս եղանակով

_ ,, _

         

2.

Ջրի կորուստները, ընդամենը,
այդ թվում՝

մլն խմ

         

%

         

1)

մեխանիկական եղանակով մատակարարված ջրի կորուստները

մլն խմ

         

%

         

2)

ինքնահոս եղանակով մատակարարված ջրի կորուստները

մլն խմ

         

%

         

3.

Ընդամենը ջրտուքի կետերում մատակարարված ջուր,
այդ թվում՝

մլն խմ

         

1)

մեխանիկական եղանակով

_ ,, _

         

2)

ինքնահոս եղանակով

_ ,, _

         

4.

Ջրօգտագործողների ընկերությունների միություններին մատակարարվող ոռոգման ջուր

մլն խմ

         

5.

Ջրօգտագործողների ընկերություններին մատակարարվող ոռոգման ջուր

մլն խմ

         

6.

Այլ ջրօգտագործողներին մատակարարվող ոռոգման ջուր

մլն խմ

         

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-5

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՍՏ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Պոմպակայանի
անվանումը

Մղված ջրի
քանակը
(հազ խմ)

Էլեկտրա-էներգիայի ծախսը
(հազ կՎտժ)

Էլեկտրաէներգիայի փաստացի
տեսակարար
ծախսը
(կՎտժ/խմ)

Աշխատած պոմպերի

Պոմպակայանի
դրվածքային
հզորության օգտագործման
ժամերը

թվա-քանակը
(հատ)

աշխատա-ժամերը
(ժամ)

1.

…………………………………………….(մասնաճյուղի անվանումը)

           

1)

             

2)

             

2.

…………………………………………….(մասնաճյուղի անվանումը)

           

1)

             

2)

             

3.

…………………………………………….(մասնաճյուղի անվանումը)

           

1)

             

2)

             

1. Սույն հավելվածի «Պոմպակայանների դրվածքային հզորության օգտագործման ժամերը» սյունակը լրացվում է համաձայն Tդր =ΣQ/ 3600 x Q հաշվարկի, որտեղ ΣQ - ն՝ մղված ջրի քանակն է (հազ խմ), Q -ն՝ պոմպակայանի պոմպերի գումարային արտադրողականությունն է (խմ/ժ)։

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-6

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Ջրամբարների անվանումը
(ըստ մասնաճյուղերի)

Վարչատարածքային միավորը (մարզը‚ համայնքը)

Ընդհանուր
ծավալը
(մլն խմ)

Օգտակար
ծավալը
(մլն խմ)

Ջրամբարում ջրի ծավալը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին
(մլն խմ)

Ջրամբարում ջրի ծավալը հաշվետու ժամանակաշրջանի վերջում
(մլն խմ)

1.

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ մասնաճյուղ

1)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

2)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

3)

           

2.

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ մասնաճյուղ

1)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

2)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

3)

           

3.

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ մասնաճյուղ

1)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

2)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

3)

           

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)