Գլխավոր տեղեկություն
Номер
N 868-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.2016
Дата вступления в силу
27.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2016 թվականի N 868-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 67-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տպագրական օժանդակ սարքավորումները` 1030.0 հազ. դրամ գնահատված արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, և Երևան քաղաքի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող տարածքից 83,640.0 հազ. դրամ գնահատված արժեքով 288.0 քառ. մետր տարածքը (1-ին հարկից) (այսուհետ միասին՝ գույք) հետ վերցնել և ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված «Որակի ենթակառուցվածքների բարեփոխում» ծրագրի (բաժին` 04, խումբ` 01, դաս` 01, ծրագիր` 14) շրջանակներում «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված սարքավորումները և էտալոնային համակարգերը՝ 86,519.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի, ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի արժեքի չափով «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և պետական գրանցումը:

4. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև, ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. օգոստոսի 26
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 868-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Անվանումը

Տարեթիվը

Քանակը

Գնահատված արժեքը
(հազ. դրամ)

1.

Ծալող մեքենա FKS MINIPLT 510

1996 թ.

1

120.0

2.

Ամրակալիչ Rapid 110

1997 թ.

1

50.0

3.

Դարսիչ Grafijod RA

1997 թ.

1

30.0

4.

Տպող մեքենա և «տակդիր» RISOGRAPH RA4200

1997 թ.

1

100.0

5.

Բրոշյուրավորող սարք Duplo DMB-50

1997 թ.

1

350.0

6.

Էջաշար DUPLO DC-10 mini, «տակդիր»

1997 թ.

1

300.0

7.

Ջերմասոսնձող սարք Graeibind BLC-600

1997 թ.

1

80.0

Ընդամենը

 

7

1030 .0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 868-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

NN
ը/կ

Անվանումը

Տարեթիվը

Քանակը

Ձեռքբերման արժեքը (հազ. դրամ)

1.

ԱԳԼՃԿ ստուգաչափման շարժական լաբորատորիա

2015 թ.

1

25374,0

2.

Էտալոնային ավտոկշեռք

2015 թ.

1

15960,0

3.

Ելակետային չափանոթների հավաքածու

2015 թ.

1

11755,0

4.

Ֆիզիկաքիմիական չափումների և բժշկական նշանակության ստուգաչափման և տրամաչափարկման սարքավորումներ

2014 թ.

1

24930,0

5.

Կենցաղային ջրաչափերի ստուգաչափման վահանակ

2014 թ.

1

8500,0

Ընդամենը

   

86519,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան