ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2016 թվականի N 868-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 67-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տպագրական օժանդակ սարքավորումները` 1030.0 հազ. դրամ գնահատված արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, և Երևան քաղաքի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող տարածքից 83,640.0 հազ. դրամ գնահատված արժեքով 288.0 քառ. մետր տարածքը (1-ին հարկից) (այսուհետ միասին՝ գույք) հետ վերցնել և ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված «Որակի ենթակառուցվածքների բարեփոխում» ծրագրի (բաժին` 04, խումբ` 01, դաս` 01, ծրագիր` 14) շրջանակներում «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված սարքավորումները և էտալոնային համակարգերը՝ 86,519.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի, ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի արժեքի չափով «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և պետական գրանցումը:
4. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև, ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. օգոստոսի 26 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Տարեթիվը |
Քանակը |
Գնահատված արժեքը |
1. |
Ծալող մեքենա FKS MINIPLT 510 |
1996 թ. |
1 |
120.0 |
2. |
Ամրակալիչ Rapid 110 |
1997 թ. |
1 |
50.0 |
3. |
Դարսիչ Grafijod RA |
1997 թ. |
1 |
30.0 |
4. |
Տպող մեքենա և «տակդիր» RISOGRAPH RA4200 |
1997 թ. |
1 |
100.0 |
5. |
Բրոշյուրավորող սարք Duplo DMB-50 |
1997 թ. |
1 |
350.0 |
6. |
Էջաշար DUPLO DC-10 mini, «տակդիր» |
1997 թ. |
1 |
300.0 |
7. |
Ջերմասոսնձող սարք Graeibind BLC-600 |
1997 թ. |
1 |
80.0 |
Ընդամենը |
7 |
1030 .0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN |
Անվանումը |
Տարեթիվը |
Քանակը |
Ձեռքբերման արժեքը (հազ. դրամ) |
1. |
ԱԳԼՃԿ ստուգաչափման շարժական լաբորատորիա |
2015 թ. |
1 |
25374,0 |
2. |
Էտալոնային ավտոկշեռք |
2015 թ. |
1 |
15960,0 |
3. |
Ելակետային չափանոթների հավաքածու |
2015 թ. |
1 |
11755,0 |
4. |
Ֆիզիկաքիմիական չափումների և բժշկական նշանակության ստուգաչափման և տրամաչափարկման սարքավորումներ |
2014 թ. |
1 |
24930,0 |
5. |
Կենցաղային ջրաչափերի ստուգաչափման վահանակ |
2014 թ. |
1 |
8500,0 |
Ընդամենը |
86519,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |