Գլխավոր տեղեկություն
Номер
N 865-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.2016
Дата вступления в силу
27.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2016 թվականի N 865-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և Երևան քաղաքի Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը ու բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. օգոստոսի 26
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 865-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարնների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Հատկացման
տարեթիվը

Բնակարանի մակերեսը (քառ.մ)

Հաշվեկշռային
արժեքը (դրամ)(01.01.2016 թ. դրությամբ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1

2

3

4

5

6

7

8

1.

Սարկիսյան Անժելա
Հրանտի

Սարկիսյան Թամարա
Հովհաննեսի

AF0411890, տրվ.` 04.07.2002 թ.,
009-ի կողմից, ծնվ.՝ 18.02.1970 թ.

AN0630259, տրվ.՝ 26.08.2013 թ.,
009-ի կողմից, ծնվ.՝ 08.08.1997 թ.

քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 415 բնակարան

2002 թ.

41.4

123524.35

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

2.

Մկրտիչևա Ռիմմա Գրիգորիի

007047756, տրվ.՝ 24.08.2015 թ.,
099-ի կողմից, ծնվ.՝ 06.07.1940 թ.

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքի թիվ 630 սենյակ

2011 թ.

16.7

57463.70

սեփականության իրավունքով

3.

Մարտիրոսյան Էլվիրա Սերգեյի

Շումովիչ Ալեքսանդրա
Ալեքսանդրի

AN0418020, տրվ.՝ 21.03.2013 թ.,
003-ի կողմից, ծնվ.՝ 07.08.1963 թ.

ծնվ.` 27.10.2001 թ.

քաղ. Երևան, Շիրակի 2ա /7 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 719 սենյակ

2007 թ.

17.1

41645.17

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան