Գլխավոր տեղեկություն
Номер
N 874-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.738
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2015
Дата вступления в силу
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 874-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1404-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 2.1-ին կետի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման համար պատասխանատու լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

(1-ին կետը փոփ. 04.08.16 N 810-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.08.2016, N 810-Ն 11.08.2016, N 874-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան