Գլխավոր տեղեկություն
Номер
N 1454-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.16/84(1173).1 Հոդ.1102.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.12.2015
Дата вступления в силу
26.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1454-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Ճոճկանի գյուղական համայնքում բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումների տեղադրման անհրաժեշտությունից՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի համայնքային և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող Ճոճկանի համայնքում գտնվող 0,21055 հեկտար, որից՝ Ճոճկանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 0.03164 հեկտար և 2 հողակտոր ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող՝ համապատասխանաբար 0.1119 հեկտար և 0,067 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված առաջարկի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց դասավորությունը, դիրքը և ինժեներաշինարարական համապատասխանությունը: Բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումների տեղադրման նպատակով ընտրված հողատարածքը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են և միակ հնարավոր տարբերակն է, որի վրա կարելի է տեղադրել քաղաքաշինական պարտադիր նորմերով նախատեսված բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումներ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատերերին.

3) կառուցապատման կանոնակարգումը սահմանային անվտանգության և համալիր կառավարման համար ունի համապետական կարևոր նշանակություն:

(1-ին կետը փոփ. 06.10.16 N 1018-Ն)

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս.

3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների և սեփականության օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն է:

(2-րդ կետը փոփ. 06.10.16 N 1018-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 06.10.16 N 1018-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 10

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1454-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողամասի ծածկագիրը

Հողատեսքը

Մակերեսը (հեկտար)

Սեփականատիրոջ անունը, ազգանունը

1.

06-069-0216-0001

գյուղատնտեսական
արոտ

0.03164

Ճոճկանի համայնք

2.

06-069-0216-0007

գյուղատնտեսական
վարելահող

0.1119

Բաղրամյան Գեղամ

3.

06-069-0216-0008

գյուղատնտեսական
վարելահող

0.067

Խաչիկյան Տիգրան

(հավելվածը խմբ. 06.10.16 N 1018-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1454-Ն որոշման

 

ՃՈՃԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ NUCTECH RF6010 ՄԱԿՆԻՇԻ ՌԵՆՏԳԵՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ

 

ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

(վերնագիրը խմբ. 06.10.16 N 1018-Ն)

 

Հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Ճոճկան

 

Մակերեսը` 0,21055 հա

 

Ներմուծեք նկարագրությունը_10055

(հավելվածը խմբ. 06.10.16 N 1018-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան