Գլխավոր տեղեկություն
Номер
N 999-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2016
Дата вступления в силу
27.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2016 թվականի N 999-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 974-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

 1) որոշումը 3-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Մինսկ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։».

 3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 26-ի N 999-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 21-ի N 974-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Մինսկ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Կարապետյան  

- ՀՀ վարչապետ

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման
և բարեփոխումների նախարար

   

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար


Վ. Հարությունյան


- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Շ. Սարդարյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Հ. Ազիզյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների
նախարարի գլխավոր խորհրդական

   

Մ. Փաշայան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

   

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար
(25.10.2016 թ.-28.10.2016 թ.)

   

Ա. Աղաջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պարտականությունները կատարող

   

Է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

   

Լ. Մովսիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
աշխատակազմի եվրասիական տնտեսական միության օրենսդրության
մեթոդական ապահովման բաժնի պետ


Ա. Նաջարյան


- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

   

Դ. Ղամբարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ 
(23.10. 2016 թ.-28.10.2016 թ.)

   

Տ. Աբրահամյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

Ա. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
նախագահի օգնական

   

Ա. Շահինյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

   

Տ. Մեհրաբյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

   

Ա. Ալեքսանյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

   

Գ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող


Ա. Ուդումյան


- Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)


Հ. Թումանյան


- Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի
օպերատոր (համաձայնությամբ)


Ա. Թամրազյան


- «Հ 2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)


Վ. Գրիգորյան


- «Հ 2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի
օպերատոր (համաձայնությամբ)


Ն. Մուրադյան


- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)


Ն. Գալստյան


- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի օպերատոր (համաձայնությամբ) »:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան