Գլխավոր տեղեկություն
Номер
N 796-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.08.2016-02.02.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.31/43(983) Հոդ.744
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2013
Дата вступления в силу
01.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:

(1.1-ին կետը լրաց. 12.06.14 N 605-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.

2) 1-ին կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,

բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».

5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.

6) N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,

դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,

ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,

զ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 4 ձևերը,

է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 5

 

 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 30

Երևան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 796-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

 

 

NN
ը/կ

Ծառայության անցկացման վայրի
(կազմակերպության) անվանումը

Ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինը

1

2

3

1.

«Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2.

«Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3.

«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Գյումրի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Վարդենիս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6.

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

7.

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

8.

«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

9.

«Նորք» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

10.

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

11.

«Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

12.

«Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Սևան

ՀՀ առողջապահության նախարարություն

13.

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

14.

«Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ քաղ. Աշտարակ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

15.

«Ապարանի քաղաքային համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ քաղ. Ապարան

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

16.

«Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
քաղ. Թալին

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

17.

«Արտենի գյուղի կոմունալ ծառայություն» ԲՍԿ
գյուղ Արտենի

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

18.

«Արագածավանի կոմունալ ծառայություն» ԲՍԿ
գյուղ Արագածավան

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

19.

Բյուրականի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Բյուրական

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

20.

«Կարբի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
գյուղ Կարբի

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

21.

Ոսկեվազի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Ոսկեվազ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

22.

Օշականի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Օշական

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

23.

«Սասունիկի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
գյուղ Սասունիկ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

24.

Կոշի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Կոշ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

25.

«Արագածի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
գյուղ Արագած

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

26.

«Արտաշատի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ
քաղ. Արտաշատ

ՀՀ Արարատի մարզպետարան

27.

«Արարատի քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ
քաղ. Արարատ

ՀՀ Արարատի մարզպետարան

28.

«Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ
քաղ. Մասիս

ՀՀ Արարատի մարզպետարան

29.

Վեդու «Քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ
քաղ. Վեդի

ՀՀ Արարատի մարզպետարան

30.

«Բարեկարգում» տնօրինություն» հիմնարկ
քաղ. Արմավիր

ՀՀ Արմավիրի մարզպետարան

31.

«Էջմիածին բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկ
քաղ. Վաղարշապատ

ՀՀ Արմավիրի մարզպետարան

32.

«Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Մեծամոր

ՀՀ Արմավիրի մարզպետարան

33.

«Գավառի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Գավառ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

34.

«Մարտունի քաղաքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Մարտունի

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

35.

«Սևանի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Սևան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

36.

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Վարդենիս

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

37.

Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Ճամբարակ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

38.

«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Վանաձոր

ՀՀ Լոռու մարզպետարան

39.

«Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ
քաղ. Ստեփանավան

ՀՀ Լոռու մարզպետարան

40.

«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Ալավերդի

ՀՀ Լոռու մարզպետարան

41.

«Սպիտակի ԲՍԳ» ՀՈԱԿ
քաղ. Սպիտակ

ՀՀ Լոռու մարզպետարան

42.

«Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ
քաղ. Վանաձոր

ՀՀ Լոռու մարզպետարան

43.

«Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ
քաղ. Հրազդան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

44.

«Աբովյանի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Աբովյան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

45.

«Բարեկարգում և բնակֆոնդ գրասենյակ» հիմնարկ
քաղ. Եղվարդ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

46.

«Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ
քաղ. Չարենցավան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

47.

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

48.

«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

49.

«Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

50.

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

51.

«Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

52.

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

53.

«Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ
քաղ. Արթիկ

ՀՀ Շիրակի մարզպետարան

54.

Մարալիկի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզպետարան

55.

«Ախուրյանի զանգ» ՓԲԸ
գյուղ Ախուրյան

ՀՀ Շիրակի մարզպետարան

56.

Ազատանի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Ազատան

ՀՀ Շիրակի մարզպետարան

57.

Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Ամասիա

ՀՀ Շիրակի մարզպետարան

58.

«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Կապան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

59.

«Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
քաղ. Կապան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

60.

«Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Գորիս

ՀՀ Սյունիքի մարզպետարան

61.

«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Սիսիան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

62.

«Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ
քաղ. Քաջարան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

63.

«Մեղրու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Մեղրի

ՀՀ Սյունիքի մարզպետարան

64.

«Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Ագարակ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

65.

«Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Եղեգնաձոր

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

66.

«Վայք համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Վայք

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

67.

«Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Ջերմուկ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

68.

«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկ
քաղ. Իջևան

ՀՀ Տավուշի մարզպետարան

69.

Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Դիլիջան

ՀՀ Տավուշի մարզպետարան

70.

«Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ջրամատակարարման և բարեկարգման» ՓԲԸ
քաղ. Բերդ

ՀՀ Տավուշի մարզպետարան

71.

Քաղաքային տնտեսությունը սպասարկող Նոյեմբերյանի համայնքային հիմնարկ
քաղ. Նոյեմբերյան

ՀՀ Տավուշի մարզպետարան

72.

Այրումի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Այրում

ՀՀ Տավուշի մարզպետարան

73.

«Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

74.

«Ավան-Կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

75.

«Արաբկիր-Կամար» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

76.

«Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

77.

«Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

78.

«Շենգավիթ կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

79.

«Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

80.

«Դավթաշեն կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

81.

«Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

82.

«Կանաչ բարձունք» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

83.

«Նուբարաշեն կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն, խմբ. 04.08.16 N 807-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 796-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները՝

1) խնամող սանիտար.

2) խոհանոցի բանվոր.

3) բաղնիքի և լվացքատան սանիտար.

4) բակի հավաքարար.

5) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)

7) բանվոր:

(հավելվածը լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան