Գլխավոր տեղեկություն
Номер
N 606-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2016-14.12.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.06.2016
Дата вступления в силу
14.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2016 թվականի N 606-Ա

 

«ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՄԵՐԻԴԻԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տրամադրել «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի վկայականը` N 03Ա1056040, գրանցման համարը` 286.110.906040) «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն) ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար:

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 9 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 3-օրյա ժամկետում «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.

2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը 1-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան