Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-679
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (28.09.2002-09.04.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
19.12.1996
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.12.1996
Дата вступления в силу
19.12.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» հրամանագիրը, ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործունեությունը կանոնակարգելու նպատակով, որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ նշանակել Ադոլֆ Բերկհոֆերին:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին:

(3-րդ կետը խմբ. 27.09.02 ՆՀ-1184-Ա)

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1996 թվականի դեկտեմբերի 19-ի 
ՆՀ-679 հրամանագրով


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) խորհրդակցական մարմին է:

2. Խորհրդի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Խորհրդի հիմնական խնդիրներն են`

 - ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը և առաջարկությունների նախապատրաստումը.

- ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:

4. Խորհուրդը իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`

- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից սահմանված կարգով պահանջել ու ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

- ուսումնասիրության նպատակով օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների, չափումների կամ ստուգումների նյութերից և նրանց աշխատանքի փորձից:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելով` նշանակել և կատարել հետազոտություններ և փորձաքննություն, աշխատանքի մեջ ներգրավել ձեռնարկություններ, կազմակերպություններ, առանձին գիտնականների և մասնագետների` ի պաշտոնե, հասարակական կարգով, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով:

5. Խորհրդի կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

6. Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և մասնագետներից:

7. Խորհրդի անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

8. Խորհուրդն ունի նախագահ և գործադիր քարտուղար:

Խորհրդի նախագահը գործադիր քարտուղարը նշանակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Խորհրդի նախագահը և գործադիր քարտուղարը Խորհրդի անդամներ են:

9. Խորհրդի նախագահը`

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելով` նշանակում է Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

- վարում է Խորհրդի նիստերը.

- քվեարկության ժամանակ խորհրդի ներկա անդամների ձայների հավասարության դեպքում ունի վճռորոշ ձայնի իրավունք:

10. Խորհրդի գործադիր քարտուղարը`

- կազմակերպում, համակարգում և իրագործում է Խորհրդի գործունեության հետ կապված աշխատանքները.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում ընթացիկ վիճակի վերաբերյալ տեղեկատվություն:

11. Խորհրդի գործունեությունը իրականացվում է Խորհրդի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելով` ելնելով ատոմային էներգետիկայի անվտանգության ապահովման գործընթացից ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

12. Խորհրդի նիստի օրակարգը և քննարկվող հարցերի վերաբերյալ նյութերը ուղարկվում են նիստի մասնակիցներին ոչ ուշ, քան նիստից մեկ շաբաթ առաջ:

13. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:

Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ և ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ և ձևակերպվում են որպես արձանագրություն կամ եզրակացություն: Դրանք Խորհրդի նախագահի և գործադիր քարտուղարի կողմից ստորագրվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Եթե Խորհրդի որևէ անդամ Խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է նիստի արձանագրությանը կամ եզրակացությանը:

14. Խորհրդի կամ նրա առանձին անդամների քննարկմանը կարող են ներկայացվել հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն կապված են ատոմային էներգետիկայի անվտանգության ապահովման հետ: Հարցեր ներկայացնում են` Հայաստանի Հանրապետության Նախագահը և, Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների և միջազգային իրավասու կազմակերպությունները:

15. Խորհրդի գործունեության հետ կապված հարցերի մշակման, նիստերի նախապատրաստման, փորձաքննությունների անցկացման և վերլուծական աշխատանքների կատարման համար կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր` Խորհրդի անդամներից մեկի ղեկավարությամբ:

16. Խորհրդի աշխատանքների կազմակերպական և տեխնիկական ապահովումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

17. Խորհրդի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին: Առանձին փորձաքննություններ կամ վերլուծական աշխատանքներ կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից:

18. Խորհրդի գտնվելու վայրը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում է:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


19 դեկտեմբերի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՆՀ-679