Գլխավոր տեղեկություն
Номер
N 967-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.09.28/70(1250) Հոդ.906
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2016
Дата вступления в силу
08.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 967-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. www.e-gov.am միասնական էլեկտրոնային համակարգում գործունեության իրականացման ծանուցման ինստիտուտի ներդրմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 673-Ն որոշմամբ սահմանված ծանուցման ձևերը www.e-gov.am ինտերնետային կայքէջում տեղադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 932.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.3 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման N 12 հավելվածում սույն որոշումից բխող փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 22-ի N 967-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան