Գլխավոր տեղեկություն
Номер
N 666-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.07.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2016
Дата вступления в силу
26.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2016 թվականի N 666-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

1. Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 25

Երևան

 

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
 հուլիսի 25-ի N 666-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Ներսիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ (աշխատանքային խմբի համակարգող)

Գ. Թևոսյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային ծառայության կազմակերպման բաժնի պետ, գնդապետ

Ս. Պուրտոյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական տեսչության պետի տեղակալ

Մ. Մկրտչյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Ասլանյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության պետի տեղակալ

Տ. Գիդաչյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ

Գ. Հայրապետյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական

Վ. Հարությունյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջին քարտուղար

Վ. Ասեյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության ԵՏՄ մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ

Հ. Համամճյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

Գ. Ամատունի

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Ալեքսանյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կենտրոնական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ

Հ. Հայրապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

Է. Ծառուկյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի սահմանային հսկիչ կետի պետ

Ա. Մկրտումյան

- ՀՀ զինված ուժերի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի պետ, գնդապետ

Պ. Աղաբաբյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության միգրացիոն ապաստանի հարցերի բաժնի պետ

Մ. Փաշայան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Մ. Մարտիրոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ

Լ. Մովսիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի պետ

Ա. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փախգնդապետ

Մ. Գևորգյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան