Գլխավոր տեղեկություն
Номер
N 977-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.05/72(1252) Հոդ.930
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.09.2016
Дата вступления в силу
06.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 977-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի հասցեում գտնվող՝ 264.5 քառ. մետր մակերեսով (սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման N 2565281 վկայական, տրված` 04.11.2008 թ.) անշարժ գույքը և N 3 հավելվածում նշված 2564 անվանում շարժական գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2016 թվականին հատկացնել 1,040,900.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 4 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին անշարժ գույքի և ապրանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու: Ընդ որում, ապրանքների ձեռքբերման համար կիրառվում է գնումների միասնական անվանացանկի թվով մեկ` «25111100 Սնանկության գործերով կառավարիչներից ապրանքների ձեռքբերում» կոդը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գնման պայմանագրի կնքումը` պայմանով, որ գույքի վաճառքի գնի վճարումը կկատարվի գույքի ուղղակի վաճառքի մասին դատարանի որոշման ու գումարների միջանկյալ բաշխման ծրագիրը դատարանի կողմից հաստատվելուց հետո տասը բանկային օրվա ընթացքում և պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման սնանկության գործով կառավարչի հաշվին.

2) առաջարկել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչին պայմանագրի կնքումից հետո 30-օրյա ժամկետում իրականացնել գույքի հանձնում-ընդունումը.

3) գույքը ձեռք բերելուց հետո այն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ պայմանագրով սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 27

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 22-ի N 977-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 22-ի N 977-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 22-ի N 977-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 22-ի N 977-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան