Գլխավոր տեղեկություն
Номер
N 562-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.07.2016-17.08.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2004
Дата вступления в силу
26.08.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. օգոստոսի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի օգոստոսի 25-ի

N 562-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Մելքոնյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական
վարչության պետի պաշտոնակատար

 

Ա. Խաչատրյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ

 

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Է. Տարասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Ա. Մուսայան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի
տեղակալ

Ս. Գալստյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
գլխավոր շտաբի պետի տեղակալ

 

Ռ. Զաքարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի
գլխավոր վարչության պետ

 

Ա. Մանուկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ

 

Հ. Գասպարյան 

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

(հավալվածը փոփ. 28.09.04 N 629-Ա, 29.11.05 N  937-Ա, 23.03.07 N 245-Ա, խմբ. 12.09.08 N 704-Ա, 13.06.11 N 537-Ա, փոփ. 15.05.13 N 344-Ա, 09.07.14 N 631-Ա, 31.03.16 N 238-Ա, 25.07.16 N 675-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան