ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2016 թվականի N 785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 7-րդ կետից հանել «հերթական համարը» բառերը,
բ. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր (այսուհետ՝ պետական գրանցման համար):».
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Թողարկողն ապահովում է պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (այսուհետ՝ պետական գրանցման համար) շնորհումը՝ Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի կողմից արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհման ուղեցույցին համապատասխան: Պետական գրանցման համարը նշվում է գլոբալ հավաստագրում:»,
բ. N 1 ձևն ուժը կորցրած ճանաչել,
գ. N 13 ձևում «թողարկման համարը» բառերը փոխարինել «պետական գրանցման համարը» բառերով.
3) որոշման N 3 հավելվածում՝
ա. 7-րդ կետից հանել «հերթական համարը» բառերը,
բ. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր (այսուհետ՝ պետական գրանցման համար):».
4) որոշման N 4 հավելվածի՝
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Թողարկողն ապահովում է պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (այսուհետ՝ պետական գրանցման համար) շնորհումը՝ Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի կողմից արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհման ուղեցույցին համապատասխան: Պետական գրանցման համարը նշվում է գլոբալ հավաստագրում և հանձնարարագրերում:»,
բ. N 1 ձևն ուժը կորցրած ճանաչել,
գ. N 16 ձևում «թողարկման համարը» բառերը փոխարինել «պետական գրանցման համարը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին շրջանառության մեջ գտնվող պետական (գանձապետական) պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ԱյԷսՕ (ISՕ) 6166 ստանդարտին համապատասխան արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի շնորհումը և դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|