Գլխավոր տեղեկություն
Номер
N 168-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2005
Дата вступления в силу
18.03.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 2 մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2005 թվականի N 168-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ «ԱՐՄԻՄՊՈՐՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 27-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուսաստանի Դաշնությունում գրանցված և այնտեղ գործունեություն իրականացնող «Արմիմպորտ» ընկերությանը վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններ:

2. ՈՒժը կորցրած ճանաչել 2002 թվականի օգոստոսի 1-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևրական ներկայացուցչություն ստեղծելու մասին» N 1497-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 22
Երևան