Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-237-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.10/73(1253).1 Հոդ.941.9
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.10.2016
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
03.10.2016
Дата вступления в силу
03.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1. 

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին

 

Կ-1045 -08.08.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Կ-1047 -16.08.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-1072 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Կ-10721 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-10722 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-10723 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ե) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-10724 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

զ) «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-10725 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

է) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-10726 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ը) «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-10727 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

թ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-10728 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրություն

 

3.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրություն

 

4. 

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 

1.

2016 թվականի փետրվարի 9-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա

Ն-1068 -26.09.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրություն

Ն-1069 -26.09.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

3.

2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիր

Ն-1070 -26.09.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման մասին» համաձայնագիր

Ն-1071 -26.09.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

3 հոկտեմբերի 2016 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-237-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան