Գլխավոր տեղեկություն
Номер
N 31-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2016-13.05.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.192
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
17.06.2016
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.06.2016
Дата вступления в силу
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616225

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Ազգային ժողովի ընտրությունների և հանրաքվեի ժամանակ ընտրական տեղամասերը կազմավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր և 6 օր առաջ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ստորագրությամբ վավերացված գրությամբ լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը.

2) զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է ըստ այն համայնքների, որտեղ, ծառայության վայրով պայմանավորված, քվեարկելու են զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողները.

3) լիազոր մարմինը զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը հաշվի է առնում ընտրական տեղամասերը կազմավորելիս.

4) լիազոր մարմինն ու ընտրական հանձնաժողովները զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը չեն հրապարակում:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2021, N 15-Ն 13.05.2021, N 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան