Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-155-Ա
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (09.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
08.09.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.09.2005
Дата вступления в силу
09.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆՀ-162-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հոկտեմբերի 14-ի «Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» ՆՀ-162-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը.

Հրամանագրով սահմանված հանձնաժողովի կազմում Հրայր ԵՍԱՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Աշոտ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ:

Այդ կապակցությամբ «Հրայր ԵՍԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության արդյունաբերության, տրանսպորտի և կապի ծրագրերի բաժնի պետ» բառերը փոխարինել «Աշոտ ԲՐՈՒՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության բյուջետային կապիտալ ծախսերի և նյութական արտադրության ոլորտի ճյուղերում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2005 թ. սեպտեմբերի 8

Երևան

ՆՀ-155-Ա