Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-134-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (08.07.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.712
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
17.06.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.06.2006
Дата вступления в силу
08.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆՀ-727 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրի 1.5-րդ կետը «ժը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» ենթակետով`

«ժթ) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.5-րդ կետը «ժէ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» ենթակետով`

«ժը) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 17
Երևան
ՆՀ-134-Ն