Գլխավոր տեղեկություն
Номер
N 623-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.07.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.07.2016
Дата вступления в силу
14.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2016 թվականի N 623-Ա

 

ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների առողջապահության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի՝ 2016 թվականի հունիսի 28-29-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Միրիջանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 
2016 թ. հուլիսի 13
Երևան