Գլխավոր տեղեկություն
Номер
N 858-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (20.09.2016-07.10.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2016
Дата вступления в силу
20.09.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2016 թվականի N 858-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի նիստին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Մոսկվայի կառավարության կողմից կազմակերպվող Մոսկովյան ֆինանսական համաժողովին մասնակցելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

սեպտեմբերի 19-ի N 858-Ա

որոշման

 

2016 թվականի սեպտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար

   

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Է. Ստեփանյան

- ՀՀ ֆինանսների նախարարի օգնական

   

Կ. Նադոյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության սպա

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Դ. Հարությունյան