ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 հուլիսի 2016 թ. ք. Երևան |
թիվ 47-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԽՈՅԼՈՒՆՑՆԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԽՈՅԼՈՒՆՑՆԵՐ» ՍՊ ընկերության 2016 թվականի հունիսի 3-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ԽՈՅԼՈՒՆՑՆԵՐ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Գորիս քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:
2. Սահմանել «ԽՈՅԼՈՒՆՑՆԵՐ» ՍՊ ընկերության կողմից պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԽՈՅԼՈՒՆՑՆԵՐ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|