«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. |
N 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 23-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ընտրողների համար սահմանել հետևյալ փաստաթղթերը`
1) օտարերկրյա քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը.
2) քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը.
3) փախստական ճանաչված անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
4) Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերի բացակայության դեպքում` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հավաստող անձնագիրը` տվյալ համայնքի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|