Գլխավոր տեղեկություն
Номер
N 1118-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.07.2016-09.11.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.10.07/65(1154) Հոդ.883
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2015
Дата вступления в силу
17.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1118-Ն

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 6-րդ հավելվածի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:

2. Սույն որոշման իմաստով գերակա ոլորտներ սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ոլորտներն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրությունը (այսուհետ` գերակա ոլորտ):

3. Հաստատել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշման իմաստով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների հաստատման հետ կապված հարաբերությունները:

2. Գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) եզրակացության հիման վրա:

3. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) կարող է դիմել գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու համար:

4. Գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու համար հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

5. Հայտը պետք է ներառի`

1) ներդրումային ծրագիրը` համաձայն սույն կարգի N 1 ձևի.

2) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի ցանկը և դրանց տեխնիկական բնութագիրը` համաձայն սույն կարգի N 2 ձևի.

3) հայտարարությունը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը և (կամ) հումքն ու նյութերը բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու մասին` համաձայն սույն կարգի N 3 ձևի:

6. Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

7. Հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտային նախարարություն (նախարարություններ)՝ կարծիքի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության:

(7-րդ կետը լրաց. 30.06.16 N 672-Ն)

8. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտային նախարարությունը (նախարարությունները) 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված հայտը և տրամադրում են իրենց կարծիքը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(8-րդ կետը լրաց. 30.06.16 N 672-Ն)

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված հայտը, պատրաստում է եզրակացություն՝ ամփոփելով Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտային նախարարության կարծիքները, և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(9-րդ կետը լրաց. 30.06.16 N 672-Ն)

10. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտային նախարարության կարծիքը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը կազմվում են` ելնելով հետևյալից.

1) ներդրումային ծրագիրն իրականացվում է գերակա ոլորտում.

2) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը և (կամ) հումքն ու նյութերը կկիրառվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին.

4) ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում փաստացի իրականացված կամ կանխատեսվող ներդրումների ծավալը.

5) ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում արտադրված (արտադրվող) արտադրատեսակը, իրացման ծավալները (փաստացի կամ կանխատեսվող) և իրացման ուղղությունները.

6) ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված (ստեղծվող) նոր աշխատատեղերը:

(10-րդ կետը լրաց. 30.06.16 N 672-Ն)

11. Եզրակացությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` կարծիքի:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննության է առնում եզրակացությունն ու դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքը և 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում հայտի բավարարման կամ մերժման մասին:

13. Հայտը մերժելու հիմք է հայտի` սույն կարգով սահմանված հայտին ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկատվության հիման վրա կազմված եզրակացությունը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալու պահից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է հայտատուին:

15. Ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան արտոնություն ստացած անձը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն՝ սույն կարգի N 4 ձևին համապատասխան՝ տարեկան կտրվածքով` մինչև ներդրումային ծրագրի ժամկետի ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

 

Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Հայտատուի անվանումը

 

2.

Գտնվելու վայրը (բնակության վայրը), կոնտակտային տվյալները

 

3.

Ծրագրով նախատեսված արտադրատեսակը, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի կիրառման նկարագրությունը

 

4.

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները (փաստացի կամ կանխատեսվող)՝ արժեքային արտահայտությամբ (դրամ)

 

5.

Ծրագրով նախատեսված արտադրանքի իրացման ծավալները (փաստացի կամ կանխատեսվող)՝ արժեքային արտահայտությամբ (դրամ)

այդ թվում`


ՀՀ տարածքում

ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում
երրորդ երկրների տարածքում

 

6.

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված (ստեղծվող) նոր աշխատատեղերը և միջին աշխատավարձը (դրամ)

 

7.

Ծրագրի շրջանակներում փաստացի իրականացված կամ կանխատեսվող ներդրումները (դրամ)
(պետական աջակցության աղբյուրներից ֆինանսավորման դեպքում նշել համապատասխան ֆինանսավորման աղբյուրը և չափը)

 

8.

Ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում չարտադրվելու (կամ ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով արտադրվելու) կամ ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկատվությունը

 

9.

Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (հայտատուի հայեցողությամբ)

 

 Ձև N 2

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

             

2.

             

3.

             

Ձև N 3

 

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Հավաստում եմ, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը և (կամ) հումքն ու նյութերը կկիրառվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Ստորագրող_________________

         (պաշտոնը)

 

_______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

_______________________

(ստորագրությունը)

 

 

_____ ____________ 20____թ.

 

Ձև N 4

 

 

Տ ե ղ ե կ ա տ վ ու թ յ ու ն

 

 ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի մասին

20__ թ.

NN
ը/կ

Ցուցանիշը

Չափի միավորը

Քանակը
(ծավալը)

Գումար
(դրամ)

1.

Արտադրանքի ծավալը

     

2.

Իրականացված ներդրումները

     

3.

Արտադրանքի իրացման ծավալները

այդ թվում`

ՀՀ տարածքում

ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում
երրորդ երկրների տարածքում

     

4.

Աշխատատեղերի թիվը

     

5.

Միջին աշխատավարձը

     

6.

ԱԱՀ-ն

     

7.

Շահութահարկը

     

8.

Եկամտային հարկը

     

(հավելվածը լրաց. 30.06.16 N 672-Ն)