Basic information
Number
N 1478-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (25.11.2017-11.03.2022)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.11.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.11.2017
Effective date
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2017 թվականի N 1478-Ա

 

«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն), որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:

2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 419,000.0 հազ. դրամ, որը բաժանվում է 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Հաստատել ընկերության կանոնադրական կապիտալում որպես ներդրում փոխանցվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի:

4. Ընկերության 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին լիազորել հաստատելու բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրելու ընկերության տնօրենների խորհրդի (կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորելու ընկերության գործադիր մարմինը կամ նշանակելու ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 24

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
նոյեմբերի 16-ի N 1478-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ

Գույքի անվանումը

Շահագործման հանձնման կամ ձեռքբերման տարեթիվը

Արժեքը
(դրամ)

1.

Դրամական միջոցներ

 

300,087,340

2.

108,2 քառ.մ արտադրատարածք (ըստ անշարժ գույքի N Գ04072017-01-0001 վկայականի)

16.03.2017 թ.

8,879,887

3.

Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան

01.07.2010 թ.

108,670,067

4.

Ավտոմեքենա ԳԱԶ 31010՝ մարդատար
(տեխ./անձ. N 50746)

01.01.2000 թ.

764,400

5.

Սեղան՝ ղեկավարի

09.06.2017 թ.

42,990

6.

Բազկաթոռ՝ ղեկավարի

09.06.2017 թ.

45,000

7.

Աթոռ՝ կիսափափուկ, կահույքի (2 հատ)

09.06.2017 թ.

11,972

8.

Պահարան՝ չհրկիզվող

09.06.2017 թ.

94,800

9.

Լրագրասեղան

09.06.2017 թ.

8,598

10.

Զգեստապահարան՝ երկդուռ (2 հատ)

09.06.2017 թ.

43,000

11.

Գրապահարան (2 հատ)

09.06.2017 թ.

37,800

12.

Սեղան՝ համակարգչի (2 հատ)

09.06.2017 թ.

33,248

13.

Սեղան՝ լսարանային (2 հատ)

09.06.2017 թ.

24,960

14.

Գրասեղան 1 պահարանի (2 հատ)

09.06.2017 թ.

32,288

15.

Աթոռ՝ փափուկ մ/կ (6 հատ)

09.06.2017 թ.

30,600

16.

Սառնարան

03.07.2017 թ.

99,000

17.

Խոլ՝ փափուկ, 3 կտորից

03.07.2017 թ.

94,050

 

Ընդամենը

 

419,000,000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
10.03.2022, N 294-Ա 11.03.2022, N 1478-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation