ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 577-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 30 |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Արզումանյան | -ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, խմբի ղեկավար |
Ա. Մկրտչյան | -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Է. Հովհաննիսյան | -«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Բալդրյան | -Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մանուկյան | -Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների միության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Կ. Կարապետյան | -«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ) |
Ա. Չիլինգարյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ |
Ա. Եղիազարյան | -ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|