«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 օգոստոսի 2016 թ. ք. Երևան |
N 243-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի`
1) 1-ին գլուխը «Արտադրող» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Որակավորված սպառող` էլեկտրական էներգիան բացի Բաշխողից նաև այլ անձից գնելու իրավունք ունեցող կամ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիան ներկրող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնների պահանջները բավարարող սպառող».
2) 1-ին գլխի «Սահմանազատման կետ» պարբերությունում, 2.3 և 2.8 կետերում «Լիցենզավորված անձանց» բառերից հետո լրացնել «, Որակավորված սպառողների» բառերը.
3) 1-ին գլխի «Պայմանագիր» պարբերությունում և 2.6 կետում «Լիցենզավորված անձանց միջև» բառերից հետո լրացնել «, Լիցենզավորված անձանց և Որակավորված սպառողների միջև» բառերը.
4) 4.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.3 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի (բացառությամբ` Փոխհոսքերն իրականացնողի) կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԲ = WԱՌ - WԱԱ - WԳՆ,
որտեղ`
WԱՌ-ն Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-Սպառող Սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է,
WԱԱ-ն Արտադրողի կողմից Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Արտահանողին առաքված էլեկտրաէներգիան է, որը որոշվում է սույն կարգի 4.5 կետում բերված բանաձևով,
WԳՆ-ն Արտադրողի կողմից Որակավորված սպառողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է` համաձայն Արտադրողի և Որակավորված սպառողի միջև կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի:».
5) 5.3 կետում «Բաշխողի էլեկտրաէներգիան» բառերը փոխարինել «Բաշխողի և Որակավորված սպառողի էլեկտրաէներգիան» բառերով.
6) 6.3 կետում «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|