ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 580-Ա
ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերի մասին
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայկաձոր գյուղի «Սբ. Գևորգ» առաքելական եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի` 2016 թվականի մայիսի 25-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Անապա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սերժ Սրապիոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 30 |