Գլխավոր տեղեկություն
Номер
N 833-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2016
Дата вступления в силу
09.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2016 թվականի N 833-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 732-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի օգոստոսի 4-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 1074-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 732-Ա որոշման հավելվածի`

1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Պ. Քարամյան – «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար» բառերը փոխարինել «Կ. Հարությունյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով,

բ. երկրորդ պարբերության «ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «ղեկավար» բառով.

2) «Ուսանողության կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Բ. Խաչատրյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կադաստրի և էկոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Սահակյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի և զբոսաշրջության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

բ. «Ա. Գաբրիելյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Դ. Նահապետյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

գ. «Է. Հովհաննիսյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Պասկևիչյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.

դ. «Ա. Աբրահամյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Տ. Բարխոյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,

ե. «Հ. Սարգսյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ» բառերը փոխարինել «Է. Սինանյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի և զբոսաշրջության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան