ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 675-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` գյուղ Մաստարա, 2-րդ փող., 25 բնակելի տուն) և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևանի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 1 մասնաշենքում բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան և հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ըստ պատկանելության, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 1 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը ԵՎ ԵրԵՎան քաղաքի Մոլդովական փողոցի N 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 1 մասնաշենքում բնակվող քաղաքացիների կողմից զբաղեցՎած՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
NN |
Բնակության վայրը |
Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները |
Անձնագրային տվյալները |
Հատկացման տարեթիվը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը |
Զբաղեցրած բնակելի տարածքի հաշվեկշռային արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա, 2-րդ փող., տուն 25/1 |
Թամարա Մկրտչի Հովսեփյան Վոլոդյա Հարությունի Սիմոնյան Արտակ Վալոդյայի Սիմոնյան Արթուր Վոլոդյայի Սիմոնյան Արմեն Վոլոդյայի Սիմոնյան |
AF0671944, տրված 12.02.2003 թ., 054-ի |
1986 թ. |
135.85 քառ. մետր |
452665 |
2. |
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա, 2-րդ փող., տուն 25/2 |
Սաշլու Նիկողոսի Գրիգորյան Մխիթար Սուրիկի Հովհաննիսյան |
AF0671685, տրված 04.02.2003 թ., 054-ի կողմից |
1989 թ. |
53.90 քառ. մետր |
179600 |
3. |
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա, 2-րդ փող., տուն 25/3 |
Ժենյա Հակոբի Համբարձումյան Մուշեղ Անուշավանի Համբարձումյան Գևորգ Մուշեղի Համբարձումյան |
003438637, տրված 05.03.2014 թ., 054-ի կողմից |
1985 թ. |
129.70 քառ. մետր |
432172 |
4. |
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա, 2-րդ փող., տուն 25/4 |
Աշխեն Սամվելի Համբարձումյան Աշոտ Հրայրի Ամիրբեկյան Վաչիկ Հրայրի Ամիրբեկյան Հայկանուշ Հրայրի Ամիրբեկյան Աբգար Հրայրի Ամիրբեկյան Լիանա Վաչիկի Ամիրբեկյան Հրայր Վաչիկի Ամիրբեկյան |
AM0928163, տրված 05.11.2012 թ., 054-ի կողմից |
1985 թ. |
130.71 քառ. մետր |
435538 |
5. |
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա, 2-րդ փող., տուն 25/5 |
Գոհար Մնացականի Հովհաննիսյան Մելինե Արայիկի Միքայելյան Մհեր Արայիկի Միքայելյան |
002310639, տրված 14.03.2014 թ., 054-ի կողմից |
1993 թ. |
82.25 քառ. մետր |
274065 |
6. |
քաղ. Երևան Մոլդովական փող., |
Մարիետա Արմենի Սարդարյան Շուշանիկ Աշոտի Սարդարյան Սոնա Աշոտի Սարդարյան |
AK0224351, տրված 20.01.2009 թ., 005-ի կողմից |
2002 թ. |
16.66 քառ. մետր |
57326.06 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|