Գլխավոր տեղեկություն
Номер
N 632-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.24/36(1125) Հոդ.502
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.2015
Дата вступления в силу
04.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2015 թվականի N 632-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) յուրաքանչյուր տեսչական մարմին ստեղծվում է սույն որոշման հավելվածի N 1-25 կետերի քայլերի հաջորդականությամբ.

2) 2015 թվականին կստեղծվեն առնվազն 3 նոր տեսչական մարմիններ, իսկ 2016 և 2017 թվականներին նոր տեսչական մարմինները կստեղծվեն Հայաստանի Հանրապետության վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի որոշմամբ սահմանված քանակով և հերթականությամբ:

 3. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեսչական մարմիններն ստեղծվում են հանրապետական գործադիր մարմինների կազմերում գործող տեսչությունների և վերահսկողական գործառույթներ իրականացնող գործակալությունների, ծառայությունների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպաիրավական ձև ունեցող մարմինների օպտիմալացման միջոցով:

4. Նոր տեսչական մարմնի ստեղծմանը հավանություն է տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 4-ի N 632-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ

NN

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու մարմինը

Համակարգողը

Ֆինանսավոր-
ման աղբյուրը

 

1

2

3

4

6

1.

«Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի ու ժամանակի վերաբերյալ ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

միասնական բողոքարկման հանձնաժողովի բնականոն աշխատանքների ապահովում` «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համահունչ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խումբ

ՀՀ-ում տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

 

2.

«Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և կառավարման խորհրդի անդամների առաջադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

տեսչական մարմինների ստեղծման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խումբ

ՀՀ-ում տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

3.

«Հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խումբ

ՀՀ-ում տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

4.

«Տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խումբ

ՀՀ-ում տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

5.

«Տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խումբ

ՀՀ-ում տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

6.

«Տեսչական մարմնի կանոնադրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 25-ի N 856-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին)

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խումբ

ՀՀ-ում տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

7.

«Տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խումբ

ՀՀ-ում տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

 

Ստեղծվող տեսչական մարմինների ձևավորման քայլերն ըստ հաջորդականության

 

Միջոցառման անվանումը

Պատասխանատու մարմիններ

1.

Քարտեզագրում (օպտիմալացվող տեսչական մարմինների ոլորտներում)

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

2.

Մեկ պետական մարմնի ներսում նպատակների և գործառույթների միջև շահերի բախման, կրկնորդման դեպքերի վերհանում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

3.

Երկու տարբեր պետական մարմինների նպատակների և գործառույթների միջև խաչման, կրկնորդման դեպքերի վերհանում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

4.

Երկուսից ավելի պետական մարմինների միջև նպատակների, վերահսկողական գործառույթների, կրկնորդման դեպքերի վերհանում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

5.

Քարտեզագրման արդյունքների վերլուծություն, լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (տեսչական մարմինների տեղակայում) տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հավանությանը

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

6.

Քարտեզագրման աշխատանքներին զուգընթաց գործող/միավորվող տեսչությունների գույքագրում (այդ թվում՝ բոլոր պահպանման և ընթացիկ գործունեության համար առկա/տրամադրվող ռեսուրսների, ինչպես նաև այլ աղբյուրներից տրամադրվող ֆինանսական, գույքային և այլ միջոցների)

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

7.

Տեսչական մարմնի կանոնադրության և կառուցվածքի մշակում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
օպտիմալացվող մարմիններ

8.

Ստեղծվող տեսչական մարմնի բյուջեի նախահաշվի կազմում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
ՀՀ ֆինանսների նախարարություն
օպտիմալացվող մարմիններ

9.

Տեսչական մարմնի ամրակցված գույքի ցանկի ձևավորում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
ՀՀ ֆինանսների նախարարություն
օպտիմալացվող մարմիններ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

10.

Տեսչական մարմնի ստեղծման, կանոնադրության և կառուցվածքի հաստատման, ինչպես նաև ամրակցվող գույքի ցանկի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: ՀՀ վարչապետի 2008 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
օպտիմալացվող մարմիններ

11.

Տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմավորում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
ՀՀ կառավարության աշխատակազմ

12.

Ստեղծվող խորհրդի առաջին կազմում պետական մարմինների կողմից իրենց ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ հայտերի ընդունում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

13.

Ստեղծվող խորհրդի առաջին կազմում հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության համար ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարության հրապարակում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
ՀՀ կառավարության աշխատակազմ

14.

«Տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամների կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
ՀՀ կառավարության աշխատակազմ

15.

Տեսչական մարմնի պաշտոնի անձնագրերի մշակում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
օպտիմալացվող մարմիններ

16.

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումը տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերը և պաշտոնի անձնագրերը հաստատելուն համաձայնություն տալու մասին

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

17.

Աշխատանքի ընդունելության, վերապատրաստման, որակավորման բանավոր հարցազրույցի և գրավոր թեստերի մշակում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
օպտիմալացվող մարմիններ

18.

Վերապատրաստման, ուսուցման ծրագրերի մշակում և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատման ներկայացում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
օպտիմալացվող մարմիններ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

19.

Լիազոր մարմնի ղեկավարի հրաման տեսչական մարմնի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
օպտիմալացվող մարմիններ

20.

Տեսչական մարմնում թափուր պաշտոնների մրցույթների հայտարարում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
օպտիմալացվող մարմիններ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

21.

Տեսչական մարմնի պաշտոններում համապատասխան նշանակումներ

Համապատասխան պետական մարմիններ և պաշտոնատար անձինք

22.

Տեսչական մարմնի կայքի ստեղծում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
օպտիմալացվող մարմիններ

23.

Տեսչական մարմինների ծառայողների համար ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աջակցությամբ վերապատրաստումների կազմակերպում

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

24.

Բազմակողմանի և նպատակաուղղված ռազմավարական տարեկան ծրագրի մշակում (հաստատում)

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

25.

Արդյունքների ամփոփում, ներկայացում ՀՀ վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ

(հավելվածը փոփ. 02.09.16 N 905-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.09.2016, N 905-Ն 01.10.2016, N 632-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան