Գլխավոր տեղեկություն
Номер
N 656-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.07.01/52(1232) Հոդ.634
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2016
Дата вступления в силу
02.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2016 թվականի N 656-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 77-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենք հանդիսացող գլխավոր մասնաշենքում իրականացնել վերնահարկի վերակառուցում՝ նախագծային առաջադրանքը և նախագծահետազոտական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ: Վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 15,020.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Սահմանել, որ՝

1) Երևանի N 191 դպրոցի վերակառուցման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Քուչակի դպրոցի վերակառուցման աշխատանքների և հեղինակային հսկողության ծառայության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի նոր մանկապարտեզի կառուցման ավարտական (լրացուցիչ) աշխատանքների, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների, Երևանի «Տորք Անգեղ» մարզական միության շենքի վերակառուցման, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի մարզադպրոցի լրացուցիչ շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման, կառուցման, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայության, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մշակույթի տան ավարտման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մասնաշենքի վերնակառույցի վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի մարզադպրոցի 2014 թվականի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների դիմաց հատկացվող 995.4 հազ. դրամը հանդիսանում է մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 29

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 656-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 656-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 656-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 656-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 656-Ն որոշման