Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-91-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (20.05.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.10/26(481) Հոդ.501
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
27.04.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.04.2006
Дата вступления в силу
20.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆՀ-79 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-79 հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հիմնական կազմը շարադրել նոր խմբագրությամբ.


 

«ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Սեյրան ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)

   

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներկայացուցիչ

 

«Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Մարզպետներից և համայնքի ղեկավարներից 14 ներկայացուցիչ»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ռ. Քոչարյան


2006 թ. ապրիլի 27
Երևան
ՆՀ-91-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան