Գլխավոր տեղեկություն
Номер
N 891-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.09.2016
Дата вступления в силу
06.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 891-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 24.42 հեկտար (20.738 հեկտար + 0.471 հեկտար + 3.211 հեկտար) հողամասը (այսուհետ՝ հողամաս)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

2. Հողամասը նվիրել Երևանի համայնքին` նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևանի համայնքի միջոցների հաշվին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել հողամասի հատակագիծը.

2) ապահովել հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված կարգով ապահովել հողամասում առկա անտառային հողը ոռոգման ջրով սնուցող՝ 150 մմ տրամագծով խողովակաշարի շուրջ 800 մ երկարությամբ հատվածի և մետաղական ցանկապատի ապամոնտաժումը, տեղափոխումը և վերատեղադրումը:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գործարքի նոտարական վավերացման և գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևանի համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 2-ի N 891-Ա որոշման

Ներմուծեք նկարագրությունը_9902

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան