Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-57-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (25.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.24/16(471) Հոդ.356
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
16.03.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.03.2006
Дата вступления в силу
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6‑Ի ՆՀ‑79 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-79 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) հրամանագրի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հիմնական կազմը՝ համաձայն 1-ին հավելվածի:».

բ) հրամանագիրը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-րդ և 2.2-րդ կետերով՝ 

«2.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող մարզպետների և համայնքների ղեկավարների ցուցակը՝ համաձայն 2-րդ հավելվածի։

2.2. Սահմանել, որ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակից տասնչորս անդամ, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, ընդգրկվում են հիմնական կազմում, որոնք յուրաքանչյուր տարի փոփոխվում են ռոտացիոն կարգով:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մարտի 16
Երևան
ՆՀ-57-Ն

 Հավելված 1
ՀՀ Նախագահի 1998 թ
.
հուլիսի 6-ի ՆՀ-79 հրամանագրի

Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Սեյրան ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ

Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներկայացուցիչ

«Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի միջազգային կապերի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

Մարզպետներից և համայնքի ղեկավարներից 14 ներկայացուցիչ:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Գևորգյան

Հավելված 2
ՀՀ Նախագահի 1998 թ.
հուլիսի 6-ի ՆՀ-79 հրամանագրի

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ

Արարատի մարզպետ

Արմավիրի մարզպետ

Արագածոտնի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ

Շիրակի մարզպետ

Կոտայքի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ

Լոռու մարզպետ

Տավուշի մարզպետ

Սյունիքի մարզպետ

 

Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Ավան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Արաբկիր համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Աջափնյակ համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Նուբարաշեն համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Իջևանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Տավուշի մարզի Այրումի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Արարատի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Կոտայքի մարզի Նոր Երզնկայի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Սևանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Շիրակի մարզի Մեղրաշենի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Մարալիկի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արմավիրի մարզի Եղեգնուտի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Վայքի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Ջերմուկի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Վայոց ձոր մարզի Սարավանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Կապանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Գորիսի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Աշտարակի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Թալինի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արագածոտնի մարզի Արագածի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ):

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան