Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 34
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Принят
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Дата принятия
16.10.2015
Подписан
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Дата подписания
16.10.2015
Дата вступления в силу
19.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 34

քաղ. Բուրաբայ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ա. Ա. Ֆեդորցովին ստորագրել նշված Համաձայնագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու վերաբերյալ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային նշանակություն չունեցող փոփոխություններ։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Նախագիծ

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: