Գլխավոր տեղեկություն
Номер
N 623-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2016
Дата вступления в силу
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2016 թվականի N 623-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի N 320-Ա որոշման 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող՝ 24 998 000 դրամ գնահատված արժեքով, 308.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 494.85 քառ. մետր մակերեսով հողամասը և Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող՝ 337 350 000 դրամ գնահատված արժեքով, 3134,15 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.208041 հեկտար հողամասը նվիրաբերել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին (այսուհետ՝ կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Բագրատունյաց 23/2)՝ բացառապես հանրակրթական նպատակներով օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2014 թվականի հունիսի 18-ին կնքված N 47/0014 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 17

Երևան