Basic information
Number
N 1112-Ա
Type
Հրաման
Act type
Исходный акт (10.10.2017-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2017.11.17/31(600).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Enactment date
09.10.2017
Signing organisation
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Signing date
09.10.2017
Effective date
10.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 1112-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի N 39/7 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

Ուժը կորցրած ճանաչել.

 

«ԴԱՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05315 լիցենզիան և լիցենզիայի N 00002, N 00006, N 00007 և N 00013 ներդիրները:

 

Նախարար

Վ. Մարտիրոսյան