Գլխավոր տեղեկություն
Номер
N 856-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.08.2016
Дата вступления в силу
24.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2016 թվականի N 856-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի 13-րդ փողոցի N 58 հասցեում գտնվող՝ 219.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը (այսուհետ՝ գույք) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.097 հեկտար հողամասը հետ վերցնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Վրեժ Դավթի Դավթյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր` AH 0572208, տրված՝ 005-ի կողմից, 23.04.2008 թ., հասցեն` քաղ. Երևան, Ջրվեժ, Բանավանի 5 շենք, բն. 17):

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2015 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 12,406,720 դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 12,406,720 դրամ.

3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.097 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը` 4,388,280 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ լուծել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով կնքված անհատույց օգտագործման մասին պայմանագիրը.

2) գնորդի կողմից գույքի վաճառքի գումարը, հողամասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 76,584 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա. հինգ տարվա ընթացքում իրականացնել 5 մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ,

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան