Գլխավոր տեղեկություն
Номер
N 554-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2016
Дата вступления в силу
01.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2016 թվականի N 554-Ա

 

ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 21-րդ, 32-րդ, 38-րդ հոդվածներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1675-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Նոյան Տապան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ վաճառող, գրանցման վկայական՝ N 005166, ՀՎՀՀ՝ 2514983) հետ կնքել իր սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական թիվ 2 տան թիվ 1 տարածքում գտնվող՝ 418 քառ. մետր մակերեսով տարածքի և հողամասի բաժնային մասի (այսուհետ՝ գույք) առուվաճառքի պայմանագիր՝ հետևյալ հիմնական պայմաններով`

1) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը պայմանագրի կնքումից և սեփականության իրավունքի պետական գրանցման պահից՝ համարվելով վաճառողի օգտին գրավադրված մինչև գնի վերջնական վճարումը՝ ծանրաբեռնված «Նոյան Տապան 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման վկայական՝ N 03Ա1059900, այսուհետ՝ վարձակալ) վարձակալության իրավունքով՝ մինչև 2065 թվականը ժամկետով.

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանը օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ գույքի վաճառքի գինը սահմանվում է գույքահարկի հարկման նպատակով կադաստրային արժեքի և ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով ու կազմում է 136663480 դրամ.

3) գույքի վաճառքի գինը վճարվում է պայմանագրի կնքումից հետո՝ մեկամսյա ժամկետում.

4) գույքի հետագա չափագրման արդյունքներով մակերեսի ճշտման դեպքում վաճառքի գինը վերանայման ենթակա չէ.

5) առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացվում են վաճառողի կողմից, իսկ սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերը՝ գնորդի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական թիվ 2 տան թիվ 1 տարածքում գտնվող գույքի վարձակալ «Նոյան Տապան 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) 100 տոկոս բաժնեմասի մասնակից ֆիզիկական անձի հետ կնքել բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր՝ հետևյալ հիմնական պայմաններով`

1) բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը պայմանագրի կնքումից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների կատարման պահից՝ համարվելով ընկերության բաժնեմասի 100 տոկոս մասնակցի օգտին գրավադրված՝ մինչև գնի վերջնական վճարումը.

2) բաժնեմասերի 100 տոկոսի գինը կազմում է 2 090 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի (ըստ վճարումների կատարման օրվա դրությամբ վաճառողներին սպասարկող «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայտարարած՝ ԱՄՆ-ի դոլարի վաճառքի փոխարժեքի) և 95 261 187 դրամի տարբերության չափով՝ նվազեցրած ընկերության վճարային պարտավորությունները, եթե այդպիսիք լինեն.

3) գումարը վճարվում է պայմանագրի կնքումից հետո՝ մեկամսյա ժամկետում.

4) պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվա դրությամբ ընկերության ակտիվների կազմում պետք է առկա լինեն առնվազն 300 000 դրամ դրամական միջոցներ բանկային հաշվում, դադարեցված և վերջնահաշվարկն ավարտված պետք է լինեն ընկերության գովազդային, հաշվապահական, իրավաբանական և այլ խորհրդատվական ծառայությունների, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսակապի, ինտերնետի և ապագայում ֆինանսական պարտավորություն առաջացնող ցանկացած երրորդ անձի հետ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առկա բոլոր պայմանագրերը, եթե այդպիսիք առկա են.

5) ընկերության բաժնեմասերի սեփականատերը պատասխանատվություն են կրում ընկերության բաժնեմասի վաճառքից հետո ի հայտ եկած՝ ընկերության ցանկացած վճարային պարտավորության համար, որը մինչև բաժնեմասի փոխանցումն առաջացել է ընկերության գործունեությունից.

6) բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքի գրանցման ծախսերը կատարում է գնորդը:

3. Հայաստանի Հանրապետությունը հավաստիացնում է «Նոյան Տապան 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասի վաճառողներին, որ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսի սեփականատեր ֆիզիկական անձ մասնակիցների կողմից բաժնեմասերի օտարումն ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ չէ՝ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի, իսկ բաժնեմասերի օտարումից մասնակիցների ստացած եկամուտներն ազատված են եկամտային հարկից՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, ըստ այդմ՝ գնորդ Հայաստանի Հանրապետության մոտ առկա չէ գնի վճարումներից եկամտային հարկի պահման հարկային գործակալի պարտավորություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Նոյան Տապան 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման օրվանից 7-օրյա ժամկետում ապահովել Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական թիվ 2 տան թիվ 1 տարածքի վարձակալության պայմանագրի լուծումը (պայմանագրի նոտարական վավերացման ու ծագող իրավունքների գրանցման ծախսերը կատարելով վարձակալի հաշվին), որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Նոյան Տապան 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ գնորդ) հետ կնքել Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական թիվ 2 տան թիվ 1 տարածքի առուվաճառքի նախնական պայմանագիր՝ հետևյալ հիմնական պայմաններով՝

1) առուվաճառքի հիմնական պայմանագրով գույքի (հողամասի բաժնեմասով հանդերձ) նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է գնորդին հիմնական պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից.

2) հիմնական պայմանագրով գույքի օտարման գինը հաշվարկվում է 2 090 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ համաձայն վճարման կատարման օրվա դրությամբ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայտարարած՝ ԱՄՆ-ի դոլարի վաճառքի փոխարժեքի.

3) գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է նախնական պայմանագրի կնքումից հետո՝ մեկամսյա ժամկետում.

4) հիմնական պայմանագիրը կնքվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված գումարի վճարումից հետո՝ ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում.

5) նախնական և հիմնական պայմանագրերի նոտարական վավերացման ու հիմնական պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը.

6) գույքը «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության փաստացի տիրապետմանը կհանձնվի հիմնական պայմանագրի կնքումից հետո՝ ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

6. Սահմանել, որ գնորդը պարտավոր է գույքի հանձնում-ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանության պայմանագիր (պարտավորագիր), գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն բացառիկ դեպքում՝ լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

7. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված վճարահաշվարկային գործառնություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Արտաբյուջետային բանկային հաշիվ բացելու մասին» N 1194-Ա որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության համար կենտրոնական գանձապետարանում բացված արտաբյուջետային հաշվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 31

Երևան