Գլխավոր տեղեկություն
Номер
N 568-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.2016
Дата вступления в силу
04.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի N 568-Ա

 

«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում հաշվառված՝ 2996500 դրամ սկզբնական արժեքով, 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (ձայնագրման սարքավորումներ) հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունիսի 2-ի N 568-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Չափի միավորը

Ձեռքբերման տարեթիվը

Սկզբնական արժեքը
(դրամ)

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

 Ընդամենը

2996500

0

Ձայնագրման սարքավորումներ

2996500

0

 այդ թվում՝

   

1.

Համակարգիչ-նոութբուք

1

հատ

2008 թ.

619800

0

2.

Վահանակ

1

հատ

2008 թ.

324700

0

3.

Մոնիթոր՝ հնչյունային

2

հատ

2008 թ.

301040

0

4.

Միկրոֆոն

4

հատ

2008 թ.

1214160

0

5.

Ականջակալ

1

հատ

2008 թ.

110400

0

6.

Շտատիվ

4

հատ

2008 թ.

144400

0

7.

Անխափան սնուցման սարք

1

հատ

2008 թ.

282000

0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան