ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2016 թվականի N 621-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների ծրագիր իրականացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը «Աբովյան» բառից հետո լրացնել «, «Արմավիր» բառով.
2) 2-րդ կետից հետո որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության միջոցառումների ծրագրով սահմանված ծառայությունները ձեռք բերել ամբողջ ծավալով՝ պայմանով, որ 2016 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցների և պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ բացասական տարբերությունը կվճարվի այդ նպատակի համար 2017-2026 թվականներին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանման համար էներգետիկ ծառայությունների (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով) ձեռքբերման նպատակով հատկացվելիք ֆինանսական միջոցներից յուրաքանչյուր եռամսյակի արդյունքում ձևավորված տնտեսումների հաշվին համապատասխան վերաբաշխում կատարելու միջոցով` տարաժամկետ վճարման կարգով, պայմանագրով սահմանված ժամանակացույցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. հունիսի 17 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|