Գլխավոր տեղեկություն
Номер
N 494-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.2016
Дата вступления в силу
11.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2016 թվականի N 494-Ա

 

 «ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ ԻԲՐԵՎ ԱՐՁԱԳԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

«Վերապատրաստման համակարգի բարելավումն իբրև արձագանք քաղաքացիական ծառայության մարտահրավերներին» թեմայով անցկացվելիք աշխատաժողովի մասնակիցների` 2016 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում մատուցվող պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման, համաժամանակյա թարգմանիչների խցիկի վարձակալության և մշակութային միջոցառումների հետ կապված ծախսերը` 887.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան