Գլխավոր տեղեկություն
Номер
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.09/82(1171).1 Հոդ.1084.5
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2015
Дата вступления в силу
10.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՈՒ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետություն Վայոց ձորի մարզի Խաչիկի համայնքի ճանապարհների քարաթափման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացնել 37,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդահովտի համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին հատկացնել 15,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 09.06.16 N 591-Ն)

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դալարի համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին հատկացնել 20,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 993-Ն որոշման 1-ին կետում և հավելվածում «մշակույթի շենքի» բառերը փոխարինել «գյուղապետարանի մասնաշենքի» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1406-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

37,000.0

 

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

37,000.0

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

37,000.0

45611300/1

Այլ շենքերի, շինությունների հիմնանորոգում

ԲԸԱՀ

դրամ

37,000.0

1

37,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1406-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Փրկարարական ծառայություններ

Նկարագրությունը
Վայոց ձորի մարզի Խաչիկի համայնքի ճանապարհների քարաթափում

1090

ԱԾ03

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

37,000.0


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.50 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում

Նկարագրությունը
Ներդրումներ ՀՀ Արարատի մարզի առողջապահական շենքերի վերանորոգման նպատակով

1150

ԵԿ13

Ծախսերը (հազ. դրամ)

 

1.0

20,000.0

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը
ՀՀ Արարատի մարզի առողջապահական օբյեկտ

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն ծառայությունների մատուցումը՝ գործող չափորոշիչներին համապատասխան անհրաժեշտ ծավալով և որակով։

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 
1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հիվանդացության և մահացության կրճատում


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.57 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Տեղական նշանակության ճանապարհների և կամուրջների հիմնանորոգում

Նկարագրությունը
Վայոց ձորի մարզի Վարդահովտի համայնքի ճանապարհի բարեկարգում

1049

ԱՁ14

Քանակական

 Հիմնանորոգվող ավտոճանապարհների մակերեսը (հազ. քառ.մ)

   

Որակական

     

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

 

15,000.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

15,000.0

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

(աղյուսակը փոփ. 09.06.16 N 591-Ն)

 

 Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե (հազ. դրամ)

1090

   

ԾՐԱԳԻՐ

 
 

ԱԾ03

 

Փրկարարական ծառայություններ

37,000.0

     

Ակտիվի նկարագրությունը
Վայոց ձորի մարզի Խաչիկի համայնքի ճանապարհների քարաթափում

 

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1090 Փրկարարական ծառայություններ


Հայաստանի
Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե (հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1049

   

ԾՐԱԳԻՐ

 
 

ԱՁ14

 

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (ՀՀ Վայոց ձորի մարզպետարան)

15,000.0

Ակտիվի նկարագրությունը
 Միջպետական և տեղական նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի նորոգում, մաշված ծածկի փոխարինում

 
     

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1049 Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

 


Հայաստանի
Հանրապետության Արարատի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե (հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1150

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր

20,000.0

Ծրագրի նկարագրությունը
Սոցիալական նշանակության հիվանդությունների հիվանդանոցային բուժում, հարակից բժշկական և ախտորոշիչ ծառայությունների կարիք ու իրավունք ունեցող անձանց հիվանդանոցային բուժում և ախտորոշիչ փորձաքննություն

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հիվանդացության և մահացության կրճատում

   

Պետական կազմակերպություններում ներդրումներ

 

ԵԿ13

 

Ներդրումներ առողջապահական օբյեկտներում (ՀՀ Արարատի մարզպետարան)

20,000.0

Ներդրման նկարագրությունը
 ՀՀ Արարատի մարզի առողջապահական շենքերի կապիտալ վերանորոգում

 

Տվյալ ներդրման հետ կապված ծրագիրը (ծրագրերը)
 1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր


(հավելվածը փոփ. 09.06.16 N 591-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան